Մենք տրամադրում ենք դեռեւս անցյալ դարից ժառանգած հնացած կրթություն, եւ այժմ այդ պատճառով շատ ուսանողներ չեն համապատասխանում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Իմ Քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Նա ափսոսանքով նշել է, որ որոշ մասնավոր բարձրագույն կրթական հաստատություններ գերազանցում են իրենց որակով պետականին​: Պապոյանը, մասնավորապես, անդրադարձել է ԲՈՒՀ-երի կադրային ապահովման խնդիրներին եւ կարեւորել ուսանողների համար գործնական աշխատանքների կարեւորությունը: