Անհրաժեշտ է ամրապնդել սփյուռքի դերը Հայաստանի զարգացման գործում: Այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Իր ելույթում նա առաջարկել է Հայաստանում ձեւավորել երկպալատանի խորհրդարան` հանդես գալով այս նախաձեռնության քննարկման օգտին:
Նշենք, որ դա կարելի է անել միայն Սահմանադրության հերթական բարեփոխման շնորհիվ:





























