«Նուբարաշեն» ՔԿՀ-ն հարկավոր է փակել, քանի որ այն Օսվենցիմից ավելի վատն է: Այս մասին հունվարի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Իր հերթին «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց այլ կերպ վարվել: Ըստ նրա, այդ հաստատությունը պետք է ոչ թե փակել, այլ թանգարանի վերածվել: «Ես վաղուց ունեի այս գաղափարը: Ապագայում կներկայացնեմ այն», - ասաց Բաղդասարյանը: Այս առաջարկին ի պատասխան, Զոհրաբյանն ասաց, որ այդ գաղափարը շատ հետաքրքիր է: «Մոտ մեկ ամիս առաջ ես «Գորիս» ՔԿՀ-ում էի:
Այն, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հիմնվել է 1810 թվականին: Այն ախոռ էր, որը հետագայում բանտ դարձրեցին: Այնտեղ ես առաջարկեցի, որ այս հաստատությունը կարելի է ֆանտաստիկ թանգարանի վերածել: «Նուբարաշեն»-ի դեպքում ես նույնպես կմիանում եմ ձեր առաջարկին », - վստահեցրեց Զոհրաբյանը:





























