Սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը Անկարայի ցամաքային ուժերի կայազորներում կանցկացվեն զորավարժություններ՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ,- հաղորդում է թուրքական «Միլիյեթ» թերթը։
Զորավարժությունների նպատակը, ըստ թերթի, երեք երկրների տարածքներով անցնող նավթամուղների ու գազատարների արդյունավետ պաշտպանությունն է, ինչպես նաեւ ռազմական արվեստի ոլորտում Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցության զարգացումը։ Երեք երկրներից զորավարժություններին կմասնակցեն 42 զինծառայողներ։




























