ԱՄՆ-ը կհասնի «Իսլամական պետության» պարտությանը։ Այս մասին հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը՝ միաժամանակ հաստատելով Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ծրագիրն այն բանից հետո, երբ Մենջիբում հարձակման հետեւանքով ԱՄՆ զինծառայողներ էին զոհվել՝ տեղեկացնում է AFP-ն։
«Մենք կմնանք տարածաշրջանում, եւ մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը»,- ասել է Փենսը, ապա հավելել․ «Մենք պետք է պաշտպանենք մեր զինվորների եւ կոալիցիոն դաշնակիցների ձեռքբերումները»։
«Խալիֆաթը փլուզվել է եւ ԻԳԻԼ-ը պարտված է»,- ասել է նա։





























