Հայաստանում 2019 թվականի տնտեսության ակտիվությունը և համախառն ներքին արդյունքի աճը  կգտնվի 5.2-5.3 տոկոսի սահմաններում: Այդ մասին այսօր՝ հունվարի17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։

«Որոշ տարբերություններ լինում են, դրանք կապված են լինում տնտեսության մեջ տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Անցած տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Այդ երևույթը իր վերջնական ազդեցությունը կունենա ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա», - ասաց Տիգրան Խաչատրյանը։