Հունվարի 21-ին «Արյունոտ լուսինը» կդիտվի Հայաստանի բոլոր վայրերում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աստղագետ Արեգ Միքայելյանը։
«Հունվարի 21-ին «Արյունոտ լուսինը» կդիտվի Հայաստանի բոլոր վայրերում։ Երկրագնդի ստվերը Լուսնի վրա է ընկնում, եւ Լուսնի խավարում է դիտվում, իսկ «արյունոտ» պայմանական կոչվում է այն պատճառով, որ այդ ժամանակ երկրի մթնոլորտից անդրադարձած արեգակի լույսը ընկնում է Լուսնի մակերեւույթի վրա եւ վարդագույն լուսավորություն է տալիս»,- ասաց աստղագետը։
Նշենք, որ Լուսնի տեսանելի տրամագիծը կմեծանա գրեթե 8 տոկոսով:
Լուսինը կգտնվի Երկրի ստվերի հյուսիսային հատվածում 1 ժամ 3 րոպե տեւողությամբ, որի արդյունքում նա կստանա կարմիր, մուգ կարմիր եւ շագանակագույն երանգավորում:





























