NEWS.am–ի տեղեկություններով՝  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Արթուր Ղամբարյանն այսօր՝ հունվարի 21–ին  իր նախաձեռնությամբ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

Նշենք, որ Ղամբարյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։ Նա ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2014 թ.  սեպտեմբերի 12-ին։