ՄԻԵԴ-ը սպասում է Ալեքսանդր Լապշինի գործով ադրբեջանական իշխանությունների պատասխանին։

Ինչպես հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է բլոգերը, ՄԻԵԴ-ը սկսել է քննել դիմումը  եւ սկսել է հաղորդակցման գործընթացը: Ադրբեջանական իշխանություններին տրամադրվել է 3 ամիս՝ փաստաթղթերը ներկայացնելու համար: Բլոգերը ընդգծել է, որ Բաքվի կողմից փորձեր են արվել կաշառք տալու եւ քաղաքական ճնշում գործադրելու, որոնք հաջողությամբ չեն պսակվել: «Այն հարվածելու է նրանց, երբ դատարանը որոշում կայացնի` կապված սպանության փորձի հետ: Նրանք իրենք  են աղավաղել իրենց կերպարը՝ փողերի լվացմամբ եւ պատգամավորներին կաշառելով», - ասել է Լապշինը:

Բլոգերի կարծիքով, իր հետ ամբողջ պատմությունն ի սկզբանե հորինված էր բնակչության որոշակի մասի համար, որպեսզի նրան շեղեր ներքին խնդիրներից։  «Նրանք Ղարաբաղի կարիքը չունեն, նրանց պետք է հակամարտություն եւ առկա խնդիրների «բացատրություն»: Եթե Լապշինը չլիներ, նրան պետք կլիներ  հորինել», - ասել է բլոգերը: Միեւնույն ժամանակ, նա չի պատրաստվում թերագնահատել Ադրբեջանի իշխանություններին. «Նրանք վտանգավոր են եւ ոչ ադեկվատ»: