Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի տնօրենը նկատողություն կստանա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար: Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից»:





























