Ուղեւորին, որի գործողությունների պատճառով Սուրգութ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Խանտի-Մանսիյսկի օդանավակայանում, կարող են մեղադրել ՌԴ Քրեական օրենսգրքի «Օդանավի կամ ջրային տրասնպորտի  առեւանգում» հոդվածով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

«Տղամարդու նկատմամբ կարող է ՌԴ Քրեական օրենսգրքի 211 հոդվածով քրեական գործ հարուցվել («Օդանավի կամ ջրային տրասնպորտի  առեւանգում»), պատժամիջոցներ, որոնք 4-ից մինչեւ 8 տարի ազատազրկում են ենթադրում, իսկ այն դեպքում, եթե նա զինված է եղել, ապա նրան 7-ից մինչեւ 12 տարի կարող է սպառնալ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ նրան ձերբակալել էին իրավապահ մարմինների աշխատակիցները:

«Իրավախախտը ձերբակալվել է: Ըստ նախնական տեղեկատվության՝  ձերբակալման ժամանակ ոչ ոք չի տուժել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Օդանավը վայրէջք էր կատարել Մոսկվայի ժամանակով 14:18-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ խուլիգանություն է կատարվել, որից հետո ինքնաթիռը Խանտի-Մանսիյսկ է ուղեւորվել: