Հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում փետրվարի 24-ին ժամը 15-ին  ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել Արթուր եւ Վարդան Ասատրյանները (մնացած տվյալները պարզվում են), որտեղ Արթուրը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի` Վարդան Ասատրյանն ի վիճակի չէ հաղորդում տալու:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի վայրը եւ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությունը վարում է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինը: