Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կարակասը ամբողջությամբ կվերանայի Վաշինգթոնի հետ հարաբերությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ Վենեսուելան մտադիր է քաղաքական միջոցներ կիրառել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի՝ ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուաիդոյի աջակցության մասին հայտարարությունից հետո։

Նա նաեւ հավելել է, որ Փենսն իր հայտարարություններով խախտել է բոլոր կանոնները։

Մադուրոն ընդգծել է, որ Վենեսուելան կհաղթի պետական հեղաշրջումը, որը ծրագրում է Փենսը։