Հունվարի 23–ին Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստին Հովիկ Մուսայելյանը միաձայն նախագահ է ընտրվել։ Նա այս պաշտոնում առաջադրված միակ  թեկնածուն էր։

Մուսաելյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, 2004 թվականից Synopsys Armenia–ի գործադիր տնօրենի պաշտոնն է զբաղեցնում։

Ելույթում Հովիկ Մուսաելյանն ընդգծեց իր կապը Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ՝ նշելով, որ ամեն ինչ կանի բուհի հեղինակությունն ավելի շատ բարձրացնելու համար։

«Բուհի ամենագլխավոր խնդիրներից է պրոֆեսորադասախոսական կազմի  վերապատրաստումը, ինչպես նաեւ աշխատանքին երիտասարդ մասնագետների ներգարվումը։

Հաշվի առնելով, որ առաջիկա տարիներին  համալսարանի խնդիրների լուծման հարցում պետության մասնակցությունը փոքր կլինի, պետք է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը ակտիվացնել։ Նույնը վերաբերում է նյութատեխնիկական բազայի բարելավմանը։

Եթե մասնավոր հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որակյալ կադրերի կարիք ունի, ապա պետք  է ակտիվ մասնակցություն ունենա նրանց նախապատրաստմանը», -իր ելույթում նշեց Հովիկ Մուսայելյանը։