Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարարը վիրավորական է համարել Էմանուել Մակրոնի մասին Իտալիայի վարչապետի արտահայտությունները՝ հայտարարելով, որ մտադիր չէ մասնակցել «հիմարության մրցույթին»՝ հայտնում է AP-ն։
Նատալի Լուասոյի խոսքերով, Մատեո Սալվինիի հարձակումները «անօգուտ են», քանի որ չեն ծառայում իտալացիների շահերին եւ չեն փոխի ֆրանսիական քաղաքականությունը։
Ավելի վաղ Սալվինին հայտարարել էր, թե Մակրոնն «ահավոր նախագահ է», քանի որ թույլ չի տալիս, որ փախստականները մտնեն Ֆրանսիայի տարածք։ Նա նաեւ ասել էր, թե հուսով է, որ առաջիկա ընտրություններում ֆրանսիացիները Մակրոնի կուսակցությանը չեն ընտրի։





























