ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ:

ԱԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը եւ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուին  քննարկել են տարածաշրջանային ներկա զարգացումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների անվտանգության ծառայությունների միջեւ  համագործակցության, տեղեկատվության եւ փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Գործընկերային ջերմ եւ բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպումը երկուստեք կարեւորվել ու գնահատվել է, որպես  հարաբերությունների կայուն զարգացման, ապագային միտված  ուղերձ: