Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 24-ի նիստում որոշում կայացրեց զորակոչային տարիքի 6 քաղաքացիների սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության 2018թ. ձմեռային զորակոչից տարկետում տալ մինչև 2022 թվականը։

Ըստ որոշման նախագծի՝ «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը»։

Այսպիսով զորակոչից տարկետում ստացան հետեւյալ անձինք

Հայկ Մհերի Ասատրյանը (հունա-հռոմեական ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնություն, 2017թ., 3-րդ տեղ),

Սարգիս Մանվելի Թադևոսյան (հունա-հռոմեական ըմբշամարտի պատանիների  Եվրոպայի առաջնություն, 2017թ., 3-րդ տեղ),

Վախթանգ Դերենիկի Հարությունյան (բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնություն, 2018 թ., 3-րդ տեղ),

Արթուր Սուրենի Բազեյան (բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնություն, 2018թ., 5-րդ տեղ),

Էրիկ Մանվելի Թոխյան  (բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնություն, 2017թ., 5-րդ տեղ),

Բենիկ Արսենի Նիկողոսյան (բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն, 2018թ., 5-րդ տեղ)։