Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությունը ոչ մի էական փոփոխության չի հանգեցնի: Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, միակ փոփոխությունը կարող է  Հայաստանում Խորհրդի նիստերի կազմակերպումը լինել: ԵՏՄ շրջանակում մյուս բոլոր գործընթացները սովորական հունով կընթանան:

Իսկանդարյանը հավելեց, որ միության մասնակիցների հիմնական խնդիրներից մեկը մեկ միասնական օրենսդրական եւ փաստաթղթային բազա ստեղծելն է, ինչը թույլ կտա հարաբերությունների հաջորդ մակարդակին անցնել: «Միասնական օրենսդրական բազայի եւ փաստաթղթերի առկայությունը թույլ կտա նավթամթերքի միասնական գների մշակման վերաբերյալ հարցեր բարձրացնել: Այս գործում Հայաստանը, որը բավականաչափ զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ունի, կարող է իր ներդրումն ունենալ», - ընդգծեց քաղաքագետը:

Խոսելով այն հավանաանության մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աթոռը կարող է Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնել, փորձագետն ընդգծեց, որ այն զրոյի է հավասարեցվում:

Ընդ որում ՀԱՊԿ քարտուղարի ընտրության գործընթացը Հայաստանի օգտին չի կատարվում:

«Ուստի մնում է միայն բելառուս թեկնածուի ընտրության տարբերակը կամ այն տարբերակը, որ Կազմակերպությունը ժամանակավորապես կգլխավորի Ռուսաստանի ներկայացուցիչը, ինչպես հիմա  է դա կատարվում»,- նշեց նա:

Իսկանդարյանն ընդգծեց, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը բացասական դեր ունեցավ:

Հիշեցնենք, որ Նիկոլ  Փաշինյանի գլխավորությամբ պատվիրակությունը հունվարի 24-25-ը Մոսկվայում կայցելի ԵՏՄ գլխավոր գրասենյակ: Հայաստանի ղեկավարը ԵՏՄ բարձրագույն մարմիններում երկրի նախագահության առաջնահերթությունների մասին ելույթով հանդես կգա: 2019 թվականին ԵՏՄ-ի աշխատանքային մարմիններում նախագահությունը փոխանցվեց Հայաստանին: