Բրիտանացին, ով հետապնդվում է 24-ամյա աղջկա սպանության համար, կարող է գտնվել Վրաստանում կամ Հայաստանում՝ գրում է բրիտանական The Sun թերթը։

Ջեկ Շեպարդի նավակը շրջվել է Թեմզա գետի վրա, որի հետեւանքով զոհվել է 24-ամյա Շարլոտա Բրաունը։ Ինչպես հայտնում է թերթը, վրացական իշխանությունները բրիտանացի գործընկերներին հրավիրել են գալ եւ միասին հետաքննություն անցկացնել, սակայն նրանք հրավերին չեն պատասխանել։ Տղամարդը մտել է երկիր, սակայն այդ օրվանից նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Վրաստանի ՆԳ նախարարությունում թերթին հայտնել են, որ իրենք ամեն ինչ անում են նրան գտնելու համար։  

The Sun-ը նշում է, որ Շեպարդը, ով մասնագիտությամբ ծրագրավորող է, կարող էր ներթափանցել Հայաստան, որին թերթն անվանում է «Կենտրոնական Ասիայի սիլիկոնային հարթավայր»։