«Ես հոռետեսորեն եմ վերաբերում նրանց, ովքեր կանխատեսում են լայնամասշտաբ պատերազմ Ղարաբաղում»,- փետրվարի 24-ին Մոսկվայում կայացած «ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարները. Հնարավորություններ եւ խոչընդոտներ» թեմայով ասուլիսում կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, հաղորդում է aif.ru-ն:
«Այս հակամարտությունում բազմաթիվ հակասություններ կան: Ես չեմ կարծում, որ ռազմական գործողությունները կարող են հանկարծ վերսկսվել, ասենք ինչ-որ միջադեպի հետեւանքով: Պատերազմ սկսելու համար քաղաքական որոշում է պետք, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը դժվար թե գնա դրան»,- ասել է Կազիմիրովը:
Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ-ն այս հարցում իրեն շատ անզոր է պահում: «Կազմակերպության ղեկավարությունը ոչ մի ակտիվություն չի ցուցաբերում, այնինչ Ադրբեջանի քաղաքական էլիտայի ցանկացած ռազմատենչ հայտարարություն կամ քայլ պետք է խիստ արձագանքի արժանանա»,- ասել է Կազիմիրովը:



























