Գերմանիան եւ Ֆրանսիան Իտալիային եւ ԵՄ-ին ծաղրի առարկա են սարքում՝ պայմանագիր կնքելով ՄԱԿ ԱԽ-ում Գերմանիային մշտական տեղ տրամադրելու մասին: Այս մասին Corriere della Sera-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
«Նրանք մտածում են միայն իրենց ազգային շահերի մասին»,- հայտարարել է նա: «Անշուշտ, մեր դաշնակիցները չեն հավատում, որ մենք լուռ նստելու ենք, որպեսզի համաձայնվենք որոշումներին, որոնք ուրիշներն ընդունում են»,- ասել է Կոնտեն:
Հունվարի 22-ին Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները բարեկամության մասին նոր պայմանագիր են կնքել, որում նշվում է, որ գերմանա-ֆրանսիական դիվանագիտության համար առաջնահերթություն է Գերմանիային որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ ընդունելը:





























