Հնդկաստանում ոստիկանները պարսատիկներով  քշում են կապիկներին, որոնք հետապնդում են Թաջ Մահալի այցելուներին, հաղորդում է Reuters-ը: Կապիկները սնունդ են հայթայթում հյուսիսային Ագրա քաղաքում՝ 17-րդ դարի հուշարձանի մուտքի մոտ, որտեղ այցելուների պայուսակները սքանավորվում են, եւ սնունդը դուրս է նետվում: Այս կապակցությամբ ոստիկանությունը որոշել է օգտագործել պարսատիկներ՝ կենդանիներին հեռացնելու համար:

Հուշարձանի ներսում եւ շուրջն ապրում են 500-700 մակակներ: Փորձագետները նշում են, որ դրանք ավելի ագրեսիվ են դառնում, քանի որ ընդլայնվող քաղաքը ներխուժում է նրանց սննդի բնական միջավայր:

Նոյեմբերին կապիկը Ագրայի մոտ խլել էր կնոջից նրա 12-օրեկան տղային եւ սպանել: