Թութանհամոնի դամբարանը  գրեթե 100 տարի առաջ՝  1922-ին հայտնաբերվել էր Հովարդ Քարտերի արշավախմբի կողմից եւ ակնթարթորեն դարձել ամենահայտնի եգիպատական տեսարժան վայրը:  Նման ուշադրությունը սկսել է վտանգի տակ դնել դամբարանի եւ արտեֆակտների պահպանությանը, գրում է  Daily Mail-ը:

Նախ այցելուները շնչում են, ինչով ավելացնում են դամբարանի ներսում ածխածնի երկօքսիդի եւ խոնավության պարունակությունը: Երկրորդ՝ նույն այցելուները ֆիզիկապես վնասում են պատերը եւ որմնանկարները: Եվ երրորդ՝ կոշիկների փոշին ծածկում է արտեֆակտները, իսկ մշտական մաքրումը կարող է վնասել դրանք:

Վերականգնման ընթացքում մաքրել են պատերը եւ նկարները, ինչպես նաեւ կլիմայի վերահսկման սենսորներ տեղադրել: Թութանհամոնի մումիան այժմ պահվում է առանց թթվածնի ապակե արկղում: Այցելուների երթուղիները վերանայվել են, որպեսզի ապագայում նվազագույնի հասցնեն վնասները: