Միջազգային բնապահպանական Greenpeace կազմակերպության անօդաչու թռչող սարքը ուրբաթ օրը ծխաբեր նռնակ է նետել Ֆրանսիայի արեւմտյան Լա Ագ քաղաքում գտնվող միջուկային վառելիքի վերամշակման գործարանի վրա։ Այս մասի Agence France-Presse-ին հայտնել է ֆրանսիական Orano ընկերության ներկայացուցիչը։
«Ուրբաթ առավոտյան Լա Ագի պաշտպանական համակարգը հայտնաբերել է երկու անօդաչուների ներխուժում, որոնցից մեկը ծխաբեր նռնակ է նետել միջուկային վառելիքի վերամշակման գործարանի պահեստներից մեկի տանիքին»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։ Նա հավաստիացրել է, որ դրանից «անվտանգության մակարդակը չի նվազել»լ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։





























