Warner Bros. ընկերությունը ծրագրում է նկարահանել «Թիկնապահը» ֆիլմի ռիմեյքը, որի գլխավոր դերերում կրկին կլինեն Քեւին Քոսթները եւ Ուիթնի Հյուսթոնը:
1992թ. նկարված բնօրինակի սյուժեն կառուցված էր թիկնապահի (Քեւին Քոսթներ) շուրջ, որը պահպանում էր մոլագարի կողմից հետապնդվող աստղին` Ուիթնի Հյուսթոնին:
Չնայած որ ֆիլմը բացասական գնահատականի էր արժանացել կինոքննադատների կողմից (վարկանիշը Rotten Tomatoes-ում կազմել է ընդամենը 40 տոկոս) եւ անգամ ներկայացվել «Ոսկե ազնվամորի» մրցանակի, ֆիլմն աշխարհով մեկ հավաքել է ավելի քան 410 մլն դոլար, իսկ I Will Always Love You երգը դարձել է հիթ:
Ռիմեյքի հեղինակները խոստացել են, որ նոր ֆիլմը փոքր-քիչ կտարբերվի նախորդից: Նոր ֆիլմում աստղի անվտանգությունը կապահովի իրաքյան պատերազմի վետերանը, ով կբախվի ժամանակակից ինֆորմացիոն հասարակության վտանգների հետ:
Նոր ֆիլմի պրոդյուսեր է լինելու Դեն Լինը, որը ավարտում է աշխատանքները երկրորդ «Շերլոկ Հոլմս» ֆիլմի վրա` Ռոբերտ Դաունի կրտսերի եւ Ջուդ Լոուի մասնակցությամբ: Առայժմ հայտնի չէ ֆիլմի թողարկման ժամկետը:





























