Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին որոշել է միջոցառում կազմակերպել բարեգործական նպատակներով:

«Վահան Արծրունին որոշել է ամբողջ հասույթը տրամադրել այն ուսանողներին, որոնք ուսման վարձի վճարման հետ կապված խնդիրներ ունեն»,-Facebook-ի էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Վահան Արծրունին ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել հունվարի 21-ին: