Փափկամազիկ կաթնասունը խախտել էր սովորական օրն ու մտել օպտիկայի խանութ, տեղեկացնում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով Fox News-ին։ Ալպական փախել էր ֆերմայից եւ գնացել ուսումնասիրելու շրջակայքը։

Շրջելով փողոցներով՝ նա նկատել է ինքն իրեն բացվող դուռը։ Օգտվելով հաջողությունից՝ կենդանին մտել է շենք եւ հայտնվել օպտիկայի խանութում։

«Ալպական քայլում էր փողոցով, երբ տեսավ, որ կարելի է մտնել խանութներից մեկը։ Նա այնտեղ մնաց մոտ կես ժամ։ Կենդանին դիտում էր իր արտացոլանքը։ Ալպական հանգիստ էր եւ բոլորովին չէր վախենում մարդկանցից»,- պատմել է ականատեսը։