Որբացած արջուկին, որն այրվածքներ էր ստացել Կոլորադոյում տեղի ունեցած հրդեհի ժամանակ, բաց են թողել վայրի բնության գիրկ, տեղեկացնում է Ասոշիեյթիդ պրեսը՝ վկայակոչելով The Durango Herald-ը։

Նշվում է, որ արջուկին ուրբաթ տարել են անտառ նահանգի մայրաքաղաքի՝ Դուրանգոյի արեւմուտքում, եւս մեկ արջուկի հետ միասին ինքնաշեն բնում։

Իշխանությունները հույս ունեն, որ փոքրիկները չեն արթնանա մինչեւ գարուն, երբ նրանց համար ավելի հեշտ կլինի սնունդ հայթայթելը։

Արջուկի հետեւի թաթերը լրջորեն վնասվել էին հրդեհի հետեւանքով։

Կոլորադոյի պարկի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց մոտ հայտնված արջուկը 10 ֆունտ է կշռել, բայց անտառ վերադառնալուն պես նրա քաշը կազմել է 80 ֆունտ։