Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հաստատել է Չինաստանում Կանադայի դեսպան Ջոն ՄակԿալլումի հրաժարականը, երբ երկրի ներկայացուցիչը մեկնաբանել է Huawei ընկերության գործադիր տնօրեն Մեն Վանչժոուին արտահանձնելու մասին լուրը, հաղորդում է Fox News-ը:

Թրյուդոն այդ որոշումը կայացրել է, երբ Կանադայի դեսպանը հայտարարել էր The Toronto Star պարբերականին տված հարցազյույցում, որ «հրաշալի կլիներ, եթե ԱՄՆ-ն չեղարկեր Վանչժոուի վերաբերյալ հարցումը»:

Վանչժոուն բերման էր ենթարկվել անցյալ ամիս Կանադայում ԱՄՆ-ի հարցման արդյունքում: Նա կասկածվում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խախտելու, ինչպես նաեւ ընկերության հետ համակործակցող բանկի ներդրողներին մոլորեցնելու մեջ: