Հաագա քաղաքում (Նիդերլանդներ) պայթյուն է որոտացել, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով տեղական District8 պարբերականին:
Դեռեւս հայտնի չէ՝ կային արդյոք մարդիկ շենքի այն մասում, որը վնասվել է: Արտակարգ դեպքի վայրում են վթարային-փրկարարական բոլոր ծառայությունները:
Պայթյունը վնասել է մի քանի սենյակներ: Ենթադրաբար, խոսքը վերաբերում է կենցաղային գազի պայթյունին:
Կա փլուզման վտանգ: Ամբողջ շենքից մարդիկ տարհանվել են:





























