Ճանապարհորդ Դունկան Մուրելլը նկարահանել է երկու որձ կատվաձկներին, որոնք փորձում էին հրապուրել էգին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Live Science-ին:

Այդ լուսանկարը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ստորջրյա լուսանկարների ամենահեղինակավոր մրցույթներից մեկում՝ Ocean Art – 2018-ում: Լուսանկարն արվել է Ֆիլիպիններում՝ Փալավանից ոչ հեռու՝ Հոնդա Բեյ ծոցում:

«Հարկ է նշել, որ աշխարհում շատ քչերն են կատվաձկների նման վարքագծի ականատեսն եղել»,-ասել է մրցույթի մրցավար Սքոթ Հեթլերը:

Մրցավարները հավանություն են տվել այդ լուսանկարին գեղեցիկ համադրության եւ լուսավորության համար, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ լուսանկարում ներկայացված են հազվագյուտ կենդանիներ, որոնց վարքագիծն անհնար է արհեստականորեն պատկերել:

Այդ կատվաձկներին անվանում են նաեւ ծովային սատանաներ. նրանց քաշը հասնում է մինչեւ մեկ տոննայի: