Եթովպական ծագման սաուդյան շեյխ Մոհամմեդ Հուսեյն ալ Ամուդին, որը ձերբակալվել էր 2017 թվականի նոյեմբերին կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, ազատ է արձակվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով եթովպական հեռուստատեսությանը:

Ինչպես հայտնել են Սաուդյան Արաբիայում աղբյուրները, ալ Ամուդին ազատ էր արձակվել շաբաթ՝ ձերբակալվելուց 15 ամիս անց:

Նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում կասկածվել են մի շարք թագաժառանգներ, նախարարներ, շեյխեր ու գործարարներ:

Մուհամմեդ Հուսեյն Ալի ալ Ամուդին երկրորդն է Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում եւ 78-րդն՝ աշխարհում: Եթովպական ծագման գործարար ալ Ամուդին նաեւ ամենահարուստ սեւամորթ մարդն է աշխարհում: