Մեղադրական վարկածով Փենսիլվանիայից 34-ամյա պարուհի Ջենիֆեր Մորիսին, հրազենից կրակելով, սպանել է 64-ամյա իր սիրեկանին այն բանից հետո, երբ վերջինս դադարեցրել է նրա հետ հարաբերությունները։ Մայքլ ՄաքՆյուն 2017թ․ օգոստոսին մահացած է հայտնաբերվել իր տանը՝ հայտնում է Life-ը։
Տղամարդը զբաղվում էր դեղագործական բիզնեսով։ Սպանության գործը դատարանում է։
Մորիսին եւ ՄաքՆյուն ծանոթացել են 2013թ․՝ սթրիփթիզ-ակումբում, եւ գործարարն անմիջապես իր թեւի տակ է առել աղջկան։ Հարաբերությունները շարունակվել են չորս տարի, մինչեւ ՄաքՆյուն չի որոշել դադարեցնել դրանք, ինչն էլ վեճի պատճառ է դարձել։ Ողբերգությունից ոչ շատ առաջ տղամարդը Մորիսիին հաղորդագրություն է ուղարկել, որով սպառնացել է նրա «հարցերը լուծել», աղջիկն էլ իր հերթին սպառնացել է «փետրահան անել» իր բարերարին։
Մեղադրող կողմը դատարանում հայտնել է, որ մերկապարուհին կրակել է ուղիղ զոհի աչքերի միջեւ։ Այնուհետեւ նա լքել է հանցանքի վայրը, սակայն վերադարձել է, որպեսզի մաքրի հետքերը եւ տեղի ունեցածը ներկայացնի որպես զինված թալան։ Մորիսիի պաշտպանությունն էլ պնդում է, թե կրակոցը եղել է պատահաբար՝ քաշքշուկի արդյունքում։
Եթե Մորիսին մեղավոր ճանաչվի, նրան կառաջադրվեն սպանության, թալանի, զենքի անօրինական շրջանառության եւ իրեղեն ապացույցների կեղծման մեղադրանքներ։




























