Հնագույն գինու մամլիչը եւ կավե աղյուսից եւ կրաքարից գինու մառանը հնէագետները հայտնաբերել են Եգիպտոսի Էլ Բոհեյրա նահանգում։ Գտնվել են նաեւ գինու համար կավե ափորներ, գունավոր սվաղի եւ խճանկարների բեկորներ եւ պատի մի հատված՝ կազմված կրաքարային բլոկներից: Այդ կոնստրուկցիան կարող էր օգտագործվել պահպանման համար պահանջվող ջերմաստիճանի ապահովման համար:
Գիտնականները հայտնաբերված համալիրը վերագրել են Եգիպտոսի պատմության մեջ (սկսած մ․թ․ա 4-րդ դարի կեսերից մինչեւ մ․թ․4-րդ դարի վերջ) հունա-հռոմեական դարաշրջանին: Տվյալ դարաշրջանում եգիպտական գինին բարձր էր գնահատվում, խմիչքը եղել է թաղման նվերների շարքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գտածոն կօգնի գիտնականներին ավելի լավ հասկանալ հին եգիպտացիների կողմից գինի պատրաստելու գործընթացը:




























