Երեւանի ավագանու այսօր՝ հունվարի 29-ին հրավիրված նիստում ընդունվեց ավագանու Երեւան քաղաքի ավագանու N10-Ա որոշման երկրորդ հավելվածում փոփոխություններ կատարելու ավագանու որոշման նախագիծը, որով ավելացան Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակը՝ հասնելով 2030–ի։ Որոշման նախագծին կողմ քվերակեց ավագանու 47 անդամ, 3–ը դեմ քվեարկեցին, 5–ը՝ ձեռնպահ։

Մասնավորապես, որոշման նախագծով Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժնի Անշարժ գույքի կառավարման վարչություն բաժինը վերաշարադրվել է նոր խմբագրությամբ, որտեղ ավելացել են 10 նոր հաստիքներ, եւ երկրորդ կետով Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժնի Վերահսկողության վարչության գլուխը վերաշարադրվել է նոր խմբագրությամբ, որտեղ ավելացել են 15 նոր հաստիքներ։