ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի եւ Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: