Երեւանի փողոցներում այս օրերին ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում: Դրանք իրականացնում են նախորդ տարիներին տվյալ տարածքների ասֆալտապատումը կատարած շինարարական ընկերությունները՝ սեփական միջոցներով (Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն):
Ավելի ուշ, երբ եղանակային պայմանները կլինեն նպաստավոր, կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները:
«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:





























