Հունվարի 29-ին հաղորդագրություն էինք տարածել անհայտ անձի կողմից «ԽաչԿար Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանից գողություն կատարելու մասին:

ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը հունվարի 28-ին, ժամը 01:00-ի սահմաններում կատարել է ՀՀ Երեւան քաղաքի բնակիչ 22-ամյա Է. Խ-ն:

Է. Խ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:

Գողոնն առգրավված է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: