Նորածնի մարմինը հայտնաբերվել է Խակասիայի մասնավոր տան մեջ, վառարանում, որը, ըստ հետաքննության, այրել են հարբած տատը եւ պապը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քննչական մարմնի տվյալներով, 11 ամսական երեխայի ածխացած մարմինը հայտնաբերվել է Տաշտիպսկի շրջանի Խարոյ գյուղի տան վառարանում: Գյուղի բնակչությունը կազմում է 164 մարդ, մոտակա երկաթուղային կայարանը 42 կմ հեռավորության վրա է:
Հետաքննության վարկածով, 2019-ի հունվարի 29-ին երեխայի մայրը մեկնել է հարեւան գյուղ՝ որդուն թողնելով երեխայի 42-ամյա տատի եւ 47-ամյա պապի հսկողության ներքո: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ կասկածյալներն իրականացրել են թոռան սպանությունը։ Երեխայի մարմինը, բարձր ջերմաստիճանի ներգործության արտահայտված նշաններով, վառարանի մեջ հայտնաբերել է ընտանիքի բարեկամը:
Փաստի առիթով հարուցվել է քրեկան գործ՝ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ մասով (անօգնական վիճակում գտնված անչափահասի սպանություն): Կասկածյալները ձերբակալված են:





























