Կառավարության այսօրվա` հունվարի 31-ի նիստում որոշում կայացվեց լուծարել «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանման ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից պայմանագրային հիմունքներով ծառայություններ ձեռք բերելու դեպքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի անհամեմատ ավելի քիչ գումար, քան այն գումարը, որը ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տարվում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը իր ընթացիկ ծախսերը հոգալու և կանոնադրական խնդիրները լուծելու համար: