Մի խումբ փաստաբաններ դիմել են ՀՀ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին՝ խնդրելով բավարարել իր վարույթում գտնվող Տիգրան Աթանեսյանի հայցը՝ ընդդեմ իրեն փաստաբանի արտոնագրից զրկելու՝ Փաստաբանների պալատի որոշման։

Ստորև ներկայացնում ենք փաստաբանների տարածած հայտարարությունը։

«Վաղը, 01.02.2019թ., ժամը 16.45-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակի նստավայր) նշանակված է փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին ՀՀ Փաստաբանների պալատի որոշման դեմ ներկայացված հայցով առաջին դատական նիստը:

Համապատասխան խնդրանքով նախագահող դատավորին ուղղված դիմումին միացել են 125 փաստաբաններ:

Դիմումն ու միացած փաստաբանների ցանկը ներկայացնում եմ ստորև:

ՀՀ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի

Դատավոր Նաիրա Ավետիսյանին

Հարգելի տիկին Ավետիսյան

Ձեր վարույթում է գտնվում թիվ ԵԴ/20364/02/18 քաղաքացիական գործը ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայցի՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11/08/2018 թվականի թիվ ԿԳ/195-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Նշված որոշմամբ Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբան Տիգրան Աթանեսյանին (արտոնագիր թիվ 78) ճանաչել մեղավոր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ կիրառել (նշանակել) է կարգապահական տույժ՝ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում (ուժը կորցրած ճանաչելով թիվ 78 արտոնագիրը):

 

Նշված որոշման համար առիթ է հանդիսացել Տիգրան Աթանեսյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառումը, որը պալատի խորհուրդը գնահատել է իբրև վիրավորական։ Ինչպես հայտնի է, 2018 թվականի հունիսի սկզբին Տիգրան Աթանեսյանը ստանձնել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանությունը, ինչին առաջացրել էր նույն սոցիալական ցանցում գրանցված շատ օգտատերերի (այդ թվում՝ կեղծ անուններով գրանցված) դժգոհությունը, փաստաբանի հասցեին, օրեր շարունակ հնչում էր անեծքների, վիրավորանքների, ծաղրի տարափ, որոնցից մի քանիսին փաստաբանը հակադարձել էր։ Ու այդ համատեքստում փաստաբանի կողմից կատարված գրառումներից մեկի հետևանքն է խորհրդի նշված որոշումը։

 

Մենք՝ այս դիմումին միացած փաստաբաններս, փաստում ենք, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք մենք վերաբերվում Տիգրան Աթանեսյանի կողմից կատարված գրառմանը, անկախ այն հանգամանքից, թե համարում ենք մասնագիտական գործունեությունից դուրս, սոցիալական ցանցում փաստաբանի կողմից կատարված գրառումը Փաստաբանի վարքագծի կանոնագրքի կարգավորման առարկա, թե ոչ, անկախ այն հանգամանքից, թե Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կայացված հիշյալ որոշումը համարում ենք անկողմնակալ մարմնի կողմից կայացված, թե ինչ-ինչ անձնական խնդիրների հետևանքով ծագած սուբյեկտիվ մոտեցման արդյունք, այնուամենայնիվ գտնում ենք, որ կիրառված տույժի տեսակն անհամաչափ է ու խիստ։ Համոզված ենք, որ փաստաբանի արտոնագիրը չի կարող դադարեցվել սոցիալական ցանցում կատարված գրառման համար, հատկապես այն պայմաններում, որպիսիք առկա են եղել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից գրառում կատարելիս։

 

Վերոգրյալի հիման վրա, խնդրում ենք Ձեզ բավարարել Տիգրան Աթանեսյանի հայցը՝ առնվազն նշանակված պատժի անհամաչափության հիմնավորմամբ։

1. Հովհաննես Չամսարյան 1078

2. Հակոբ Սաֆարյան 941

3. Լուսինե Սահակյան 999

4. Ավետիք Իշխանյան 1307

5. Կիմա Սարյան 1249

6. Զորայր Հարությունյան 1981

7. Գեորգի Մելիքյան 1798

8. Վահե Մակյան 2022

9. Ծովինար Բալայան 1929

10. Երվանդ Վարոսյան 776

11. Վահե Եփրիկյան 2322

12. Լուիզա Վարդանյան 2362

13. Լուսինե Մարտիրոսյան 579

14. Արգիշտի Կիվիրյան 103

15. Լիանա Գրիգորյան 892

16. Էլզա Զաքարյան 1276

17. Նաիրա Բարսեղյան 2375

18. Դավիթ Գյուրջյան 1897

19. Գայանե Լյուդվիգյան1582

20. Իրինա Խարատյան 1139

21. Արա Զաքարյան 314

22. Գրիշա Բալասանյան 1703

23. Հայկ Մանգոյան 1476

24. Վալյա Պողասյան 1802

25. Նարինե Ռշտունի 115

26. Գևորգ Դավթյան 520

27. Միհրան Պողոսյան 1112

28. Սոնա Հարությունյան 1044

29. Կարմեն Պողոսյան 1314

30. Դիանա Գրիգորյան 717

31. Արամ Կարախանյան 21

32. Անի Գինոսյան 1939

33. Մարգարիտա Պողոսյան 1923

34. Ալինա Ռևազյան 1528

35. Լիպարիտ Սիմոնյան 37

36. Անետա Սարգսյան 1836

37. Սյուզաննա Մովսեսյան 1503

38. Էդգար Արամյան 1004

39. Արմինե Մկրտչյան 128

40. Գարիկ Սահակյան 1740

41. Հրաչ Քոչարյան 2027

42. Զառա Միրզոյան 627

43. Անուշ Հարությունյան 2097

44. Լուսինե Աբաջյան 1636

45. Արմեն Ֆերոյան 1554

46. Էրիկ Ալեքսանյան 2231

47. Մարիամ Քյանդարյան 1915

48. Շուշան Թադևոսյան 1995

49. Մարգարիտա Գյուլումյան 1940

50. Մարո Խաչատուրյան 1434

51. Սուրեն Մանուչարյան 1863

52. Էմմա Ավետիսյան 2012

53. Արամազդ Կիվիրյան 800

54. Մհեր Դավթյան 977

55. Մնացական Սարգսյան 682

56. Հայարփի Սարգսյան 1926

57. Հեղինե Կիվիրյան 928

58. Էլինա Գյուրջյան 1899

59. Արթուր Հարությունյան 1842

60. Դիանա Անտոնյան 2312

61. Գայանե Հակոբյան 1721

62. Վահագն Բաբայան 503

63. Գիվի Հովհաննիսյան 837

64. Հայկուհի Սուքիասյան 1539

65. Նաիրա Սահակյան 555

66. Արմեն Հայրապետյան 1787

67. Վահե Հովսեփյան 919

68. Սերգեյ Ադիբեկյան 1891

69. Վարազդատ Հարությունյան 2426

70. Արտակ Շադյան 2193

71. Արայիկ Պապիկյան 970

72. Գայանե Դիմիրճյան 1881

73. Ալինա Ավետիսյան 1766

74. Գուրգեն Հովհաննիսյան 1820

75. Ռուզան Ավետյան 1767

76. Մարատ Կոստանյան 552

77. Մանվել Գրիգորյան 1964

78. Նիկոլայ Բաղդասարյան 95

79. Երեմ Սարգսյան 1268

80. Արթուր Բաբայան 1938

81. Մոնիկա Մարգարյան 841

82. Քրիստինե Բեյբության 1849

83. Վանուհի Պողոսյան 2198

84. Հայկ Շահումյան 759

85. Հայկ Իսրայելյան 606

86. Անի Նաղդալյան 2023

87. Վաղինակ Գևորգյան 101

88. Գենյա Պետրոսյան 601

89. Երանուհի Թումանյան 902

90. Լուսինե Բակումյան 125

91. Անահիտ Սաղաթելյան 656

92. Հրանտ Դավթյան 521

93. Սերգեյ Գրիգորյան 2321

94. Ռուբեն Սահակյան 13

95. Մարիամ Մկրտչյան 1935

96. Արթուր Քարամյան 1753

97. Ավագ Լալայան 535

98. Արաքս Մելքոնյան 1492

99. Արկադյա Գևորգյան 1034

100. Տաթև Արամյան 2237

101. Ալինա Ղազարյան 1879

102. Սուրեն Մնացականյան 1069

103. Վահան Ենգիբարյան 287

104. Նունե Սողոմոնյան 2358

105. Վարուժան Փաշայան 1815

106. Նարեկ Գրբոյան 1979

107. Գեղամ Հակոբյան 794

108. Հայկանուշ Պարսամյան 1519

109. Հովիկ Սուքիասյան 1829

110. Արարատ Ազիբեկյան 1834

111. Հայկ Սողոմոնյան 1538

112. Լիլիթ Ենոքյան 1846

113. Էդգար Հովհաննիսյան 1919

114. Տաթևիկ Ասատրյան 1764

115. Զարուհի Թամազյան 1424

116. Լևոն Գևորգյան 1407

117. Արմինե Ղասաբողլյան 1471

118. Լևոն Ղազարյան 955

119. Էդգար Ղազարյան 2301

120. Զարա Բուբաղյան 627

121. Տիգրան Առաքելյան 1763

122. Մոնիկա Հակոբյան 888

123. Լուսինե Օհանյան 250

124. Ներսես Աղաբաբյան 2152

125. Միհրան Գրիգորյան 1988

126. Էլինար Վարդանյան 408»։