Վրաստանում Սահակաշվիլիի իշխանությունը գոյություն ունի Ամերիկայի եւ Ռուսաստանի համաձայնությամբ եւ եթե այդ համաձայնությունը չեղյալ համարվի, Վրաստանը 6 ամսում կվերանա: Վրացական «Ասավալի-դասավալի» պարբերականի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել վրացի քաղաքագետ եւ վերլուծաբան Վաժա Բերիձեն:

Նրա խոսքով, ավտորիտար եւ բռնապետական իշխանության պայմաններում անհնար է, որ պետությունում հիմնվի ժողովրդավարական առողջ ընդդիմություն, որը պետք եղած ժամանակ հեղափոխություն անի:

«Բռնապետական իշխանությունը ֆինանսական ռեսուրսների դռները փակում է ընդդիմության առջեւ, իսկ ընդդիմությունը առանց ֆինանսի ոչինչ չի կարող անել»,-ասել է նա:

Քաղաքագետի ներկայացմամբ, Կովկասի բոլոր երկրներն էլ կախված են գերտերություններից: «Վրաստանի տարածքի 20 տոկոսը վերահսկում է Ռուսաստանը, Քվեմո Քարթլին Ադրբեջանի ձեռքում է, իսկ Սամցխե –Ջավախքում բնակչության մեծամասնությունը էթնիկ հայեր են, որտեղ իշխում է հայերի խոսքը»,- ընդգծել է քաղաքագետը: