The Wall Street Journal թերթի բլոգում հրապարակվել է այն երկրների վարկանիշային ցուցակը, որոնցում հնարավոր են ապստամբ տրամադրությունների բռնկումներ։
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Քենիան, որտեղ ապստամբությունների ինդեքսը հավասար է հարյուրի։ Երկրորդ տեղում Կամերունն է (94,5), իսկ երրորդում՝ Պակիստանը (90,8)։ Չորրորդ տեղը զբաղեցրել է Նիգերիան (88,9), հնգյակը եզրափակում է Ինդոնեզիան (80,3)։
Տասնյակում են հայտնվել նաեւ Ֆիլիպինները (80,1), Գվատեմալան (79,2), Մարոկկոն (78,7), Հորդանանը (78,6) եւ Ադրբեջանը (78,6)։
Ռուսաստանը 58 գործակցով 40-րդ տեղում է՝ Սաուդյան Արաբիայի (58,4) եւ Թայլանդի (56,2) միջեւ։
30-ից ցածր են Ավստրալիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Կանադայի, Դանիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի ցուցանիշները։
Ապստամբ տրամադրությունների ինդեքսը հիմնված է երեք ցուցիչների վրա՝ Transparency International կազմակերպության կողմից կազմվող կոռուպցիայի ինդեքսի ընկալման, մարդկային պոտենցիալի զարգացման եւ Ջինիի ինդեքսի։



























