«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի եւ բուհի ուսանողների համդիպմանը: «Հատկապես շշմեցուցիչ էր հանդիպման վերջաբանը, այն լիովին բավարար է հասկանալու համար, թե ինչու են բարձրակարգ մասնագետները լքում բժշկական համալսարանը:
Հանդիպման վերջում աղջիկ-պարոնը բղավեց. «Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են: Ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտեւ ընդեղ բավական ա մայրենին, դուք պետք է սովորեք ռուսերեն, անգլերեն»:
«Յարմրկայի» առեւտրականից իր պահվածքով եւ բառապաշարով չտարբերվող Քյալյանը մայրենին շուկայական լեզու համարելուց հետո վերհիշեց իր կատարմամբ շոուն եւ եզրափակեց. «Ես կարող եմ «32 ատամում» ելույթ ունենալ, ես մտածեցի էդ մասին, երբ լինի «Ուսգարունը», ինձ ասեք, միասին պատրաստենք, ես էլ ելույթ ունենամ. ես կարամ ուսանողների տնազն ընենց լավ անեմ, աղջիկների, տղաների, կայֆ ա, չէ՞, մոտակա վախտերը կանենք»,-ռեկտորի խոսքն է մեջբերում թերթը:




























