Ավստրալիական Թաունսվիլ քաղաքի իշխանությունները բնակիչներին զգուշացնում են, որ պետք է զգույշ լինել կոկորդիլոսներից եւ օձերից, որոնք նկատվել են քաղաքի բնակելի թաղամասերի ջրագծերում՝ հայտնում է BBC-ն։
Ավելի քան 1100 մարդ է տարհանվել քաղաքից ջրհեղեղի ժամանակ։ Իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա օրերին ավելի ուժեղ անձրեւներ են սպասվում։ 20 000 տուն գտնվում է խորտակման վտանգի տակ։
Տեղական փրկարար ծառայություններն օգնության ավելի քան 1000 դիմում են ստացել։ «Կոկորդիլոսներ կարելի է տեսնել փողոցն անցնելիս։ Կոկորդիլոսները կարող են հայտնվել անսովոր վայրերում, ինչպիսին ֆերմաներում ջրամբարներն են կամ ջրափոսերը»,- ասել է Քվինսլենդի շրջակա միջավայրի նախարար Լիան Էնոխը։





























