2010 թվականի տնտեսական արդյունքներով, Հայաստանն ԱՊՀ տարածքում 2-րդն է գնաճի ցուցանիշով (8.2 տոկոս), իսկ առաջին տեղում Ուկրաինան է  (9.4 տոկոս):

Հայաստանից հետո գալիս են Ղրղըզստանը (8 տոկոս), Բելառուսը (7.8 տոկոս), Մոլդովան (7.4 տոկոս):

Անցած տարվա ընթացքում, Ռուսաստանում գները բարձրացել են 6.9 տոկոսով: Միջին հաշվարկով, գնաճը ԱՊՀ-ում կազմել է 7.4 տոկոս:

ՀՆԱ-ի ընդհանուր ծավալները ԱՊՀ-ում 2010 թվականին աճել են 4,5 տոկոսով:  Անցած տարվա տվյալներով, Ուզբեկստանում ՀՆԱ-ն աճել է 8.5 տոկոսով, Ղազախստանում՝ 7.5 տոկոսով, Ուկրաինայում՝  4.2 տոկոսով: