Վրաստանի Քութայիսի քաղաքում փոթորիկը փետրվարի 25-ին տանիքներ է պոկել եւ ծառեր տապալել։ Ընկած ծառերը տներ եւ կանգառած մեքենաներ են վնասել։ Տարերքի հասցրած վնասի չափը դեռեւս չի հաշվարկվել, հայտնում է «Վեստի.ռու»-ն։ Վերականգնողական աշխատանքները սկսվել են շաբաթ առավոտյան։ Տուժածներ չկան:
Իմերեթիի շրջանում ուժեղ քամին վնասել է էլեկտրալարեր, ինչի հետեւանքով մի քանի գյուղեր զրկվել են էլեկտրաէներգիայից։ Արեւելյան Վրաստանում արդեն մի քանի օր է, չեն դադարում ձյան տեղումները, հայտնում է «Ինտերֆաքսը»։


























