Ավստրալիայի արեւելքում թեթեւշարժիչային օդանավը վթարի է ենթարկվել եւ ընկել մասնավոր տան հետնաբակ, հայտնում է ABC-ն:

Պատահարը տեղի է ունեցել Քվինսլենդ նահանգում Սանշայն-Քոսթի շրջանում: Հաղորդվում է, որ օդանավում է եղել միայն օդաչուն:

Նահանգի շտապ օգնության ներկայացուցչի տեղեկություններով՝ օդանավի օդաչուն աննշան վնասվածքներ է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Օդանավը մեծ թվով ծառեր կոտրեց, այնուհետեւ շրջվեց ու վայրէջք կատարեց իմ հարեւանի հետնաբակում»,- ասել է պատահարի ականատեսներից մեկը:

Հեռուստաալիքը հայտնում է, որ պատահարի վայրում են գտնվում վթարային ծառայությունները եւ ավիացիոն փորձագետները: