ԱՄՆ հարավ-արեւմուտքում Ալբուքերկե քաղաքում առեւտրի կենտրոնից ոչ հեռու տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է մեկ մարդ, «ՌԻԱ Նովոստին»-ի փոխանցմամբ՝ հայտնել է քաղաքի ոստիկանությունը:

Իրավապահների տեղեկություններով՝ հզոր պայթյունը որոտացել է տեղական ժամանակով մոտ 12.45-ին:

«Պայթյունը տեղի է ունեցել Coors եւ Central փողոցների հյուսիսարեւմտյան կողմում առեւտրի կենտրոնի հետեւում»,- նշված է ոստիկանության Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, թե չնայած նախնական պատճառը համարվում էր գազի պայթյունը, պարզվել է, որ պայթյունն իրականացվել է ինքնաշեն պայթուցիկ սարքով: Ոստիկանությունը քննություն է կատարում: