Բրիտանական Կոլումբիա նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետեւանքով երեք մարդ է զոհվել, տեղեկացնում է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի շրջակա միջավայրի նախարարությանը։

Նշվում է, որ գծերից դուրս է ընկել 30-40 վագոն։

CP ընկերությունում, որին պատկանում է գնացքը, հավելել են, որ միջադեպի զոհ են դարձել ուղեկցորդը, փորձաշրջան անցնող ուղեկցորդը եւ գնացքի ինժեները։

Միջադեպի պատճառները ներկայում պարզվում են, տեղեկացնում է Gazeta-ն։